• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ն.Գ. դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը հանձնաժողովի 79-րդ նստաշրջանին:

15 մայիսի, 2023
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ն.Գ. դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը հանձնաժողովի 79-րդ նստաշրջանին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մայիսի 15-19-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 79-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ն.Գ. դեսպան Վահրամ Կաժոյանի ղեկավարությամբ։

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 79-րդ նստաշրջանի բացման պաշտոնական արարողության շրջանակներում ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Ն․Գ․ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան, ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի նախագահ Ն․Գ․ Շաբա Կորոշին, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 78-րդ նախագահ Ն․Գ․ Լաչեզարա Ստոևան, Թաիլանդի Թագավորության վարչապետ, Ն․Գ․ գեներալ (պաշտոնաթող) Պրայուտ Չան-օ-չան, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Իրենց ելույթներում բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձան կլիմայի փոփոխությանը և դրա բացասական հետևանքներին՝ միաժամանակ կարևորելով միջազգային հանրության կողմից ամբողջական, բազմաոլորտ լուծումները և նպատակային աջակցությունը։

Մայիսի 16-ին նստաշրջանի ընդհանուր քննարկումներում ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ համագործակցությունը և դերակատարումը կայուն զարգացումն ապահովելու հարցում՝ իր մեջ ներառելով կանաչ տնտեսությունը, բնապահպանական խնդիրների համակարգումը, նորարարությունը և թվային փոխակերպումը՝ կառուցվածքային մարտահրավերների հաղթահարման միջոցով և այլն։ 

          Դեսպան Կաժոյանն իր ելույթում անդրադարձավ նաև 2020 թվականին՝ COVID-19 համավարակի ընթացքում, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին ու Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ իրականացված ագրեսիային, որի արդյունքում տուժեցին Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջանների ենթակառուցվածքները, ինչպես նաև վերոնշյալ տարածքներում մշտապես բնակվող խաղաղ բնակիչները ստիպված էին լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Պարոն Կաժոյանը նաև իր ելույթում նշեց, որ արդեն 5 ամիս է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը և Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղում ներկայումս առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պակաս։

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանն երկկողմ հանդիումներ ունեցավ ՌԴ-ի, Իրանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքմենստանի, Բրունեյի, Սան Մարինոյի պատվիրակությունների ղեկավարների հետ, Դեպի ելք չունեցող զարգացող երկրների միջազգային վերլուծական կենտրոնի ղեկավար կազմի, ինչպես նաև ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի քարտուղարության ղեկավարների հետ։

Մայիսի 19-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Ն․Գ․ տիկին Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ: Նա բարձր գնահատեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ ԱԽՏՏՍՀ աշխատանքներին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցեց նաև ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բազմաթիվ այլ բարձրաստիճան հանդիպումների և քննարկումների:

Որոշվեց ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հաջորդ՝ 80-րդ նստաշրջանն անցկացնել Բանգկոկում, 2024 թվականի ապրիլի 22-26-ը:  80-րդ նստաշրջանի թեման կլինի «Թվային նորարարության կիրառումը Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ կայուն զարգացում ապահովելու համար» («Leveraging digital innovation for sustainable development in Asia and the Pacific»):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: